Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում. erebunimed.com

Աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում. erebunimed.com

Ղազախ գործընկերների հետ «Էրեբունի» ԲԿ-ի ներանոթային սրտաբանները նորագույն և ժամանակակից միջամտություն են կատարել` աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում: 83 տարեկան կնոջը սրտի նոր աորտալ փական է տեղադրվել` առանց կրծքավանդակը բացելու:

Անգիոգրաֆիկ սարքով՝ ռենտգենյան ճառագայթներով ստացված պատկերների միջոցով ոտքի զարկերակից ներանոթային ճանապարհով հասնելով սրտի աորտալ փականի մակարդակին՝ տեղադրվում է նոր փականը՝ հին փականի տեղում:

Հերթական անգամ բարձրակարգ մասնագետների այցն «էրեբունի» ԲԿ կազմակերպել է «Մարգֆարմա» ընկերությունը: Այսօր աշխարհում տարեցտարի մեծանում է աորտալ փականի ներանոթային պրոթեզավորման դեպքերի թիվը, բժշկությունը մեծ քայլերով առաջ է գնում ոչ բաց վիրահատությունների ճանապարհով:

Նույն սկզբունքով է առաջնորդվում նաև «Էրեբունի» ԲԿ-ը:

Անգիոգրաֆիկ ծառայությունում ամեն տարի կատարվում են ոչ միայն մեծ թվով սրտի կորոնար անոթների ստենտավորումներ, այլև ներանոթային այլ միջամտություններ՝ որպես այլընտրանք բաց վիրահատություններին:

Ներանոթային սրտաբան Արսեն Ծատուրյանը Հայաստանում առաջին անգամ սկսել և հաջողությամբ իրականացնում է ներանոթային արտասրտային այլ միջամտություններ՝ անգիոպլաստիկաներ և էմբոլիզացիաներ:

Էմբոլիզացիան տարբեր տեղակայման անոթավորված գոյացությունների խցանումն է: Վերջինս ոչ միայն քիչ տրավմատիկ է, այլև միակ հնարավորությունն այն դեպքերում, երբ հիվանդին հակացուցված է բաց վիրահատությունը:

Աորտալ փականի ներանոթային պրոթեզավորումն այս շարքում «Էրեբունի» ԲԿ-ի անգիոգրաֆիկ ծառայությության հերթական հաղթանակն է:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ